Ավելի քան երեք տարի Իրաքի Մոսուլ քաղաքի բնակիչներն ապրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լծի տակ: Ռազմական բախումների կիզակետում հայտնված խաղաղ բնակիչների աչքերն արտացոլում են այն ամբողջ սարսափը, որի միջով նրանք անցել են:
Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, լուսանկարիչ Քերոլ Գազին կիսվել է Մոսուլում ընթացող պատերազմից փախած վիրավոր և թույլ մարդկանց սրտաճմլիկ լուսանկարներով, որոնք տեղ են գտել bigpicture.ru կայքում: