Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop ծառայության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche-ում։
Օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի օգոստոսյան անկումը հուլիսյան միտումների շարունակությունն է, երբ մեկ ամսուն նրա վարկանիշը նվազել էր 10 տոկոսով»,-հաղորդում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ Մակրոնի վարկանիշը ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներինը՝ Ֆրանսուա Օլանդինը և Նիկոլա Սարկոզիինը։