Կալիֆոռնիայի Բերկլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել աջ և ձախ ծայրահեղական կազմակերպությունների կողմնակիցների միջև, հայտնում է San Francisco Chronicle-ը:
Նշվում է, որ օգոստոսի 27-ին քաղաքում մի քանի հազար մարդու մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Դրանցից մեկն իրականացրել են Patriot Prayer աջ կազմակերպության անդամները, մյուսը՝ նրանց հակառակորդները: Նրանց միջև բախումներ են սկսվել. ձախ ծայրահեղականները կիրառել են պղպեղային գազ, բռնել են Patriot Prayer կազմակերպության ղեկավարին, որին ոստիկանությունն ավելի ուշ ձերբակալել է՝ այդ անվանելով փրկություն:
Ընդհանուր առմամբ առնվազն 14 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը ակցիայի վայր արգելված նյութ էր բերել: