«Հարվի» արևադարձային փոթորիկի պատճառով Տեխասի Հյուսթոն քաղաքի հարևանությամբ գտնվող խոշոր ընկերություններ դադարեցրել են 3 նավթ մշակող գործարանների աշխատանքները։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկյան ExxonMobil նավթային կորպորացիան հայտնել է Բեյթաունում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու մասին, որը կարող է օրական 560 հազար բարել նավթ վերամշակել։
Նիդեռլանդա-բրիտանական Royal Dutch Shell ընկերությունը ևս դադարեցրել է Դիր Փարքում իր ձեռնարկության աշխատանքները, որի հզորությունն օրական 325 հազար բարել է։
Նման որոշում է կայացրել նաև բրազիլական Petrobras ընկերությունը՝ դադարեցնելով Փասադենայում գործարանի աշխատանքները։ Դադարեցվել են նաև Մեքսիկական ծոցի ափին՝ Կորպուս Քրիստի քաղաքի շրջանում գտնվող գործարանների աշխատանքներ։ Փակված ձեռնարկությունների ընդհանուր արժեքն օրական ավելի քան 2 մլն բարել է: