Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի հարավում, հայտնում է Նովոստի Արմենիան՝ հղում կատարելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Նախօրեին ժամը 12:40-ին ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 35 հրշեջ-փրկարար և Զանգեզուր կենսոլորտային համալիրից 20 աշխատակից: Պարզվել է, որ այրվում է 5 հա խոտածածկ տարածք:
Երեկոյան ժամը 20:20-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չեն եղել: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն: