Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ։ Ճապոնական իշխանությունների փոխանցմամբ հրթիռն, անցնելով Ճապոնիայի օդային տարածքով, ընկել է ճապոնական Հոկայդո կղզուց 1180 կմ արևելք: Նշվում է, որ ճապոնացի զինվորականները չեն փորձել խոցել հրթիռը:
Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեն իր հերթին նշում է, որ հրթիռն անցել է 2700 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 550 կմ։