Հայաստանը վաղուց ներգրավված է Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ և այս հարցում գործում է բացառապես ելնելով իր շահերից: Այս մասին РУСАРМИНФО-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Սիրիայում սպանում են խաղաղ բնակչությանը՝ այդ թվում նաև հայերին: Իսկ Հայաստանն այժմ զբաղվում է նրանով, ինչով պետք է զբաղվի երկիրը, որի պատմության մեջ եղել է ցեղասպանություն:
Նա արդեն վաղուց ներգրավված է սիրիական հակամարտության մեջ, քանի որ մեծ թվով փախստականներ է ընդունում Սիրիայից: Ուստի մասնակցությունը Սիրիայի ականազերծմանը չի կարելի դիտարկել որպես սիրիական ճգնաժամում մասնակցելու Երևանի փորձ: Նա վաղուց է ներգրավված Սիրիայում իրավիճակի կարգավորմանը», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ Սիրիայի ականազերզման կոալիցիային միանալու Երևանի որոշումը միջազգային հանրության մոտ համակրանք է առաջացնում:
Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Նովիկովը հայտարարել է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստ են Սիրիայի ականազերծման միջազգային կոալիցիայի անդամ դառնալ: