Գրող Նարինե Աբգարյանի ստեղծագործությունները կարդացողների շարքում նաև ադրբեջանցիներ կան, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Հիմնականում նրան գրում են Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները։
«Բնականաբար, Ռուսաստանի ադրբեջանցիների հարաբերությունները հայերի նկատմամբ այլ է։ Նրանք շնորհակալ են… Մի օր ինձ 17-ամյա մի աղջիկ գրեց. «Ես Ադրբեջանում եմ ապրում, և կարծում էի, որ դուք (հայերը) սրիկաներ եք։ Սակայն ձեր գրածները կարդալով` ես հասկացա, որ դուք մեզ պես մարդ եք»։ Այդ ձևակերպումը` «դուք մեզ պես մարդ եք», շատ խորն է։ Նա կարդում և հասկանում է, որ «թշնամին» նույնպես մարդ է…», – ասաց Աբգարյանը։
Երևանում` Մոսկվայի տանը, օգոստոսի 26-ին անցկացվեց Նարինե Աբգարյանի հայերեն թարգմանությամբ «Երկնքից ընկավ երեք խնձոր» գրքի շնորհանդեսը։