Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինծառայողները հարձակման են ենթարկվել և փոխհրաձգության մեջ մտել սիրիական ընդդիմության գրոհայինների հետ, որոնց աջակցում է Թուրքիան: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնին, ով Inherent Resolve («Աներեր վճռականություն») գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ուժերը գնդակոծության են ենթարկվել և պատասխան կրակ բացել, այնուհետև անվտանգ շրջանում են վերադիրքավորվել»,- ասել է գնդապետ Դիլոնը:
Բախման արդյունքում երկու կողմերում կորուստներ չեն եղել: