Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան 500 հազար դոլար կնվիրաբերի Տեխասում «Հարվի» փոթորիկից տուժածներին օգնելու համար: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
«Հյուսթոն, մենք աղոթում ենք քեզ համար։ Մայրս, քույրերս ու ես կնվիրաբերենք 500 հազար դոլար «Կարմիր խաչին» ու «Փրկության բանակին»»,-գրել է Քարդաշյանը։
Նշենք, որ «Հարվի» փոթորիկի հասցրած վնասը գնահատվում է 100 մլրդ դոլար: