Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջեց Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին ևչկարողացավ դուրս գալ եզրափակիչ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը։
Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում։
Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը։