Ուկրաինա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ «Femen» շարժման կիսամերկ ակտիվիստուհին վազել է դաշտ՝ կրծքավանդակին «Էրդողանը մարդասպան է» գրառմամբ: Այս մասին հայտնում է Eurosport-ը:
Կիսամերկ աղջիկը Ալեքսանդրա Դիաշն է, ով նույն քայլին էր դիմել նաև Պորոշենկոյի և Լուկաշենկոյի պարագայում:
Նշենք, որ Ուկրաինա-Թուրքիա հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ Ուկրաինայի։