Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որը տեղի կունենա սեպտեմբերին, գրում է EADaily-ին:
Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին նախատեսվում է բարձր մակարդակով ընդհանուր քաղաքական հարցերի քննարկումների մեկնարկ:
Ավելի վաղ օտարերկրյա լրատվամիջոցները հաղորդել էին, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով իր ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ծրագրել է սեպտեմբերի 18-ին, համաշխարհային քաղաքական առաջնորդների հետ մտադիր է քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումները: