Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 1-3-ը կայացել է ազգային խոհանոցների փառատոնը, որի շրջանակում ներկայացվել է նաև հայկական ազգային խոհանոցը: Այս մասին գրում է PanARMENIAN.Net-ը: Նախնական տվյալների համաձայն փառատոն է այցելել ավելի քան 10.000 մարդ:
Փառատոնի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության կոմիտեն, որի հանձնարարությամբ 15 մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է համտեսի համար 2-3 ճաշատեսակ ներկայացներ, մյուս ուտեստները կարելի էր վաճառքի հանել:
Հայկական տաղավարում, տոլմայից բացի, ներկայացվել էին տարբեր խավարտներ, աղանդեր, խմիչքներ: Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանի խոսքերով, ազգային խոհանոցը ցանկացած ժողովրդի փիլիսոփայության մասն է:
«Աստվածաբաններից մեկն ասել է. աշխարհի բոլոր ուտեստները դա Աստծո սերն է, որն ուտելի է դարձել: Յուրքանչյուր ժողովուրդ իր յուրահատկությունն է ներդնում սննդի մեջ, այդ պատճառով էլ ազգային խոհանոցներն այդքան տարբեր են՝ ինչպես երգերն ու երաժշտությունը...Չկա 2 միատեսակ ուտեստ, ինչպես չկա 2 միանման ժողովուրդ»,-ասել է Մկրտչյանը: