2017թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը կկայանա Բաքվում, ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: Այս մասին գրում է Արցախպրեսը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Էլմար Մամեդյարովը, Միխեիլ Ջանելիձեն և Մևլութ Չավուշօղլուն քննարկելու են երեք երկրների՝ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր և խոսելու են եռակողմ նախագծերի մասին:
Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին արտգործնախարարները կստորագրեն ընդհանուր հայտարարություն «2017-2019թթ եռակողմ համագործակցության ծրագրի» վերաբերյալ: