Ի պատասխան այն հարցին թե ինքը հիասթափվա՞ծ է Դոնալդ Թրամփից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ նա հարսնացու չէ, որ նրանից հիասթափվի, փոխանցում է NEWS.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է հիասթափվելուն, հիասթափություն չէ…ձեր հարցն անչափ պարզունակ է: Թրամփն իմ հարսնացուն չէ, և ես էլ նրա ո՛չ հարսնացուն եմ, ո՛չ փեսացուն: Մենք պետական գործունեությամբ ենք զբաղվում, յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի»,- երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է նա:
«Իր գործունեության մեջ Թրամփն առաջնորդվում է իր երկրի ազգային շահերով, ես՝ իմ երկրի»,- ավելացրել է Պուտինը: