Ֆրանսիայի դատարանը սկսել է քննել Ադրբեջանի կառավարության հայցը, որը զրպարտության մեջ է մեղադրել France 2 հանրային հեռուստաալիքին և երկու ֆրանսիացի լրագրողների՝ Էլիզ Լյուսեին և Լորան Ռիշարին, ովքեր ադրբեջանական իշխանություններին անվանել են բռնապետական։
Լրագրողները 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում տիրող իրական դրության մասին տեսանյութ էին պատրաստել, որը հեռարձակվել էր France 2-ի եթերում: Ադրբեջանական կողմի պնդմամբ, սակայն տեսանյութը չի արտացոլում իրականությունը:
Դատական գործի արդյունքում Ադրբեջանը պահանջում է սիմվոլիկ փոխհատուցում 1 եվրոյի չափով: Երկու լրագրողներին սպառնում է 12.000 եվրոյի չափով տուգանք: Նրանց պաշտպան Ժան Կաստելյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հայցն անօրինական է, քանի որ Ադրբեջանը պետություն է, ոչ թե քաղաքացիական անձ: Հետեւաբար՝ զրպարտության մեղադրանքով հայցը պետք է կարճվի: