Եվրաինտեգրման հարցերով Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը հայտարարել է, որ Վրաստանի Գլխավոր դատախազությունից Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին կալանավորելու և արտահանձնելու հարցում է ստացվել։ Այս մասին գրում է NEWS.am-ը։
«Ուկրաինան Միխայիլ Սահակաշվիլիին հետախուզելու, կալանավորելու և արտահանձնելու հարցում է ստացել։ Վրաստանի Գլխավոր դատախազության հարցումն ուղղված է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը»,- Կիևում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սերգեյ Պետուխովը։