Մևլութ Չավուշօղլուն ժամանեց Ադրբեջան

11:36     6 սեպտեմբերի, 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Ադրբեջան, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

Հիշեցնենք, որ Բաքվում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ վեցերորդ հանդիպումը:


© armedia.am