Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Լեհաստանի Կրինից քաղաքում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ ադրբեջակական haqqin.az կայքի լրագրողին ասել է, որ Հայաստանը միջուկային զենք ունի, այն էլ դեռևս նախորդ դարի 70-ական թվականներից։ Այս մասին հայտնում է politic.am-ը՝ հղում կատարելով haqqin.az-ին:
«Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասում», — ասել է Բագրատյանը: