Կոլումբիայի կառավարությունը դիմել է երկրում գործող «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորմանը՝ կոչ անելով հնարավորինս շուտ իրենց հանձնել Հայաստանի և Ռուսաստանի գերեվարված քաղաքացի Արսեն Ոսկանյանի դին, հայտնում է «Արմենպրես»-ը:
42-ամյա Ոսկանյանը գերեվարվել էր 2016 թվականի նոյեմբերին՝ հյուսիս-արևմտյան Չոկո շրջանում:
«Մենք կոչ ենք անում խմբավորման բանակցողներին հեշտացնել ՌԴ քաղաքացու վերադարձն ընտանիքին, բանակցողները կապի մեջ են Ռուսաստանի դեսպանության հետ: Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ հանձնել ՌԴ քաղաքացու դին: Հուսով եմ, կարճ ժամանակում դա կյանքի կկոչեն», - ասել է Կոլումբիայի կառավարության անունից բանակցություններ վարող խմբի ղեկավար Խուան Կամիլո Ռեստրեպոն:
«Ազգային ազատագրման բանակ»-ի կողմից բանակցություններ վարող խմբի ղեկավարն Պաբլո Բելտրանն իր հերթին հայտնել է, որ Ոսկանյանին հուղարկավորել են: