Մյանմայի իշխանություններն ականապատում են Բանգլադեշի հետ սահմանը ռոհինջա մուսուլման փախստականների վերադարձը կանխելու համար, հայտնում է Reuters-ը՝ Բանգլադեշի կառավարական աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ ականապատման գործընթացը շարունակվում է արդեն 3 օր:
Ռոհինջա գրոհայիններն օգոստոսի 25-ին Ռակհայն նահանգում միաժամանակ հարձակվել են մի քանի ոստիկանական անցակետերի և զինվորական բազայի վրա: Արդյունքում բախումներ են սկսվել, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, հազարավոր ռոհինջա մուսուլմաններ վերջին օրերին զանգվածաբար արտագաղթում են Մյանմայից: