Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում մեկնարկել է ՌԴ և Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Մուն Չժե Ինի հանդիպումը, փոխանցում է Արցախպրեսը՝ հղում տալով Gazeta-ին:
«Ուրախ եմ այսօր ձեզ հետ անձամբ հանդիպել և քննարկել մեզ հուզող խնդիրները՝ կապված հյուսիսկորեական միջուկային, հրթիռային ծրագրի շուրջ հայտնի իրադարձությունների հետ և, բնականաբար, խոսել մեր երկկողմանի հարաբերությունների մասին»,- ասել է Պուտինը:
Մուն Չժե Ինն էլ իր հերթին, հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի սադրանքները լարում են թերակղզու իրավիճակը, և եթե չկանխվեն, իրադարձությունների զարգացումը կարող է անկանխատեսելի լինել: Սրա հետ կապված նա Պուտինին առաջարկել է կարծիքներ փոխանակել հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին: