Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ որոշված չէ: Այս մասին փոխանցում են NEWS.am-ից:
Հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յյորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սեպտեմբերին:
«Հանդիպումը կլինի հավանաբար սեպտեմբերի 20-ից հետո, սակայն կոնկրետ ժամկետը դեռեւս ճշտվում է», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: