Եվրամիությունը Լեհաստանին, Հունգարիային և Չեխիային սպառնում է դատական գործով և տուգանքներով, եթե վերջիններս շարունակեն հրաժարվել ընդունել միգրանտներին Հունաստանից և Իտալիայից՝ համաձայն միգրանտների վերաբաշխման եվրոպական ծրագրի:
«Եթե անդամ պետությունը ոչ մի միգրանտի չի ընդունել և այդկերպ է վարվում երկարատև ժամանակ, չի փոխում իրենց դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք դիմել պատասխանատվության ենթարկելու վերջին քայլին: Մենք Եվրոպական դատարան հայց կներակացնենք Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի դեմ», -հայտարարել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպոլուսը: