Հայ դիզայների զգեստները՝ Վենետիկի կինոփառատոնում

11:28     7 սեպտեմբերի, 2017

Լիանա Սարգսյանի հեղինակած զգեստներով Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով քայլել են դերասանուհի Թիֆանի Բրաուերը, արքայադուստր Էլնա Մարգրեթը և գեղեցկության ոլորտի ձեռնարկատեր Անգելա Սայմոնը: Այս մասին փոխանցում է NEWS.am STYLE-ը: Նշենք, որ Լիանա Սարգսյանը  հայկական eLSi ապրանքանիշի հիմնադիրն է:

«Կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվել էր նորաձևության ցուցադրություն, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից յոթ դիզայներ էր ընտրվել, որից մեկն էլ ես էի: Փակ ցուցադրությանը մասնակցել են կինոփառատոնի մասնակիցները, դերասանների ֆեշըն բայերները (մարդիկ, որոնք զբաղվում են արտիստների ոճով,-խմբ.) և Վենետիկի ճանաչված մարդիկ»,- նշել է դիզայները:


© armedia.am