Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև քաղաքական, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:
Այս ձևաչափով թվով 6-րդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաքվում, Մամեդյարովի խոսքով՝ «նույնպես արդյունավետ էր»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին է վերահաստատել՝ «Երեք երկրներն ապավինում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»՝ առանց հստակեցնելու այդ հարցերի բովանդակությունը: