Լիտվացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ

13:41     7 սեպտեմբերի, 2017

Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ երկրի Ֆինանսական հանցագործությունները հետաքննող ծառայությանն է դիմել Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հարցերով հանձնաժողովը, որը պահանջում է ուսումնասիրել Ադրբեջանի ղեկավարության կողմից մի քանի միլիարդ ԱՄՆ դոլարի լվացման գործը: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքին:

Հանձնաժողովը պահանջել է ուսումնասիրել բացահայտման մեջ ներգրավված լիտվացի գործիչների հնարավոր կապը ադրբեջանական փողերի լվացման գործի հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կազմակերպված հանցավորության և կաշառակերության լուսաբանման նախագծի  կողմից հրապարակված տվյալները բացահայտել են Ադրբեջանի կողմից փողերի լվացման գաղտնի սխեման,որի արդյունքում խոշոր գումարներ են փոխանցվել ազդեցիկ եվրոպացի քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին՝ ԵԽԽՎ-ից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ:


© armedia.am