Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանացի քաղաքական գործիչների հակաթուրքական հայտարարությունները համեմատել է «նացիզմի» հետ, այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ինքը մտադիր է վերջ տալ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցություններին, The Local-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների ժողովի ժամանակ:
«Ես ձեզ նացիստ կամ ֆաշիստ չեմ անվանում, ես պարզապես բացատրում եմ երևույթը ... Այս երևույթն է նացիզմ և ֆաշիզմ», - ասել է Էրդողանը՝ արձագանքելով Մերկելի և Մարտին Շուլցի մեկնաբանություններին: