Հայաստանում մեկնարկում է FLEX ծրագիրը: Այն հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում, տեղեկացնում է NEWS.am-ը:
FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից:
2018-2019 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում (որոնք համապատասխանում են ավագ դպրոցի 10-12 դասարաններին),
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում,
• ծնվել են 2000թ. փետրվարի 15-ից մինչեւ 2003թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 3 ամսից ավել,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
12-րդ դասարանում/3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախ տարիքից, ծրագրին դիմել չեն կարող։
Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն ՝ իրենց հետ բերելով՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• Գրիչ
Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացվում են Հայաստանի բոլոր մարզերում:
Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փողոց 4/7, հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45: