Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը կարգավորում է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կարգը,հայտնոմ է El Pais-ն։
Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, եթե հոկտեմբերին կայանալիք հանրաքվեում կատալոնացիները կողմ քվեարկեն Իսպանիայից անկախանալուն:
Ավելի վաղ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել էր հանրաքվեի անցկացման մասին ինքնավարության խորհրդարանի ու կառավարության ընդունած օրենքի գործողությունը։