Facebook-ում բրիտանացի օգտատեր Ջեյմս Քրեյնը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որում նա իր երեխաներին առաջին անգամ ցույց է տվել աուդիոժապավենները, որոնք նա լսել է երիտասարդ տարիներին։
Նրանք աջ ու ձախ են շրջել աուդիոժապավենները և չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է դրանցով երաժշտություն լսել: Նրանք աուդիոժապավենը դրել են ականջին, փնտրել են ականջակալի և մարտկոցի բնիկ։ Արդյունքում ենթադրել են, որ այն կարելի է լսել հեռուստացույցին միացնելու դեպքում, իսկ տեսահոլովակները կարելի է նայել աուդիոժապավենի վրա առկա անցքերի միջոցով: