Եվրամիությունը չպետք է վանի Թուրքիային, կարծում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը:
«Ես կարծում եմ՝ մենք չպետք է վանենք Թուրքիային: Թուրքիան մեծ, ռազմավարական տեսակետից կարևոր երկիր է մեզ բոլորիս համար»,- ասել է նա Տալլինում Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում նաև Գերմանիան և Ֆրանսիան, Բրյուսելից պահանջել են դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: