Կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիրը

18:14     8 սեպտեմբերի, 2017

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Yves Saint Laurent բրենդի համահիմնադիր Պիեռ Բերժեն, փոխանցում է Ինտերֆակս-ը:

Բերժեն ծնվել է 1930 թվականին Ֆրանսիայի Օլերոն կղզում: 18 տարեկանում մեկնել է Փարիզ՝ հայտնի գրող կամ լրագրող դառնալու մտադրությամբ, սակայն իր կյանքի մեծ մասը նվիրել է նորաձևությանը:

1958 թվականին նա ծանոթացել է Իվ Սեն Լորանի հետ: Շուրջ ութ տարի նրանց կապել են ռոմանտիկ հարաբերությունները:

1961 թվականին Բերժեն և Սեն Լորանը բացում են Yves Saint Laurent նորաձևության տունը:

Բերժեն Yves Saint Laurent-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2002 թվականը:

 


© armedia.am