ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնեն Բաքու կատարած իր այցի ընթացքում ընդգծել է Ղարաբաղյան հարցում խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը, հայտնում է Minval.az-ը։
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ խաղաղ գործընթացն առաջ մղելու անկարողությունը հանգեցնելու է մարդկային կորուստների, բացի այդ, դա խանգարելու է տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատմանը և տնտեսական զարգացմանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի ինչպես միջազգային հանրության, այնպես էլ երկու երկրների ղեկավարների համար։ Այդ հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի», - նշել է նա։
Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև կապերի ամրապնդումը կարող է հզոր գործիք հանդիսանալ լարվածության թուլացման համար։
Քրիստին Մուտոնեն ԵԱՀԿ ԽՎ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին։