Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իսլամական երկրների խմբին առաջարկել է G20-ի նմանությամբ միավորվել գիտության և տնտեսության զարգացման կազմակերպության մեջ: Ինչպես հայտնում է NEWS.am-ը՝ նա այս մասին հայտարարել է սեպտեմբերի 10-ին՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջին գագաթնաժողովի ժամանակ:
«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ֆորում ստեղծել, ինչպիսին է G-20-ը, ոչ պաշտոնական խումբ իսլամական աշխարհում գիտության և տնտեսության զարգացման նպատակով: Իսլամական համագործակցության կազմակերպության 15 առաջատար երկրներից կարելի էր ստեղծել ԻՀԿ-15 կազմակերպությունը»,- ասել է Նազարբաևը: