Փհենյանում կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներն ու ճնշումը մտնում են «միանգամայն անխոհեմ փուլ» և նախազգուշացնում են Վաշինգտոնին, որ երկիրը պատրաստ է աննախադեպ միջոցառումներ ձեռնարկել: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ին, ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում ընդգծվում է, որ «գերհզոր ջերմամիջուկային զենքը» մշակվել է որպես ԱՄՆ-ի կողմից աճող թշնամական գործողությունների ու միջուկային սպառնալիքի զսպման և Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու համար:
«Ապագա միջոցառումները, որոնք կձեռնարկի Հյուսիսային Կորեան, կտանեն ԱՄՆ-ի համար այնպիսի մեծ ցավի ու տառապանքի, որոնց միջով նա չի անցել իր ողջ պատմության ընթացքում», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, ԱՄՆ-ը երկուշաբթի մտադիր է ՄԱԿ ԱԽ-ում քվեարկության դնել Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցնեի բանաձևի նախագիծ։