Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի հայտարարությանը, որում երկրի քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ Գերմանիա այցելելուց, քանի որ այցելելով այդ երկիր, իրենք կբախվեն ռասիզմի կամ ահաբեկչության: Մերկելը նշել է, որ Թուրքիայի քաղաքացիներին սիրով սպասում են Գերմանիայում, հայտնում է Deutsche Welle-ը:
«Այստեղ լրագրողներին չեն ձերբակալում, նրանց չեն կալանավորում: Գերմանիայում խոսքի ազատություն է և օրենքի գերակայություն: Եվ մենք հպարտ ենք այդ ամենով», - ասել է Գերմանիայի կանցլերը:
Համաձայն Գերմանիայի ԱԳՆ հայտարարությանը, առնվազն 10 գերմանացիներ քաղաքական մեղադրանքներով ձերբակալված են Թուրքիայում: