Ադրբեջանի պաշտպանության նախարարը առաջին անգամ մեկնել է Իսրայել

13:23     11 սեպտեմբերի, 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Իսրայելի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հրավերով մեկնել է Իսրայել, փոխանցում է NEWS.am-ը։

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է  Հասանովի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, ինչպես նաև այցեր ԶՈւ հրամանատարության և կառավարման կենտրոն: Նա նաև կհյուրընկալվի ռազմարդյունաբերության ոլորտում մասնագիտացած ձեռնարկություններ, կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։


© armedia.am