Ադրբեջանի պաշտպանության նախարարը Իսրայելի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հրավերով մեկնել է Իսրայել, փոխանցում է NEWS.am-ը։
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ, ինչպես նաև այցեր ԶՈւ հրամանատարության և կառավարման կենտրոն: Նա նաև կհյուրընկալվի ռազմարդյունաբերության ոլորտում մասնագիտացած ձեռնարկություններ, կմասնակցի մի շարք այլ միջոցառումների։