Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Լեհաստանում, Սիրիայում, Հայաստանում և Հունաստանում Ռուսաստանի դեսպաններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կուրսի իրականացման մեջ մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգևատրել Լեհաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևին, Սիրիայում արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կինշչակին, Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, Հունաստանում արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Մասլովին»,- նշված է ՌԴ նախագահի հրամանագրում: