ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է մի շարք որոշումներ ի նպաստ Արցախի և Հայաստանի, գրում է «Արցախպրեսը»։
Ըստ Հայ Դատի փոխանցման Հայաստանին տրամադրվող օգնությունը պիտի ավելանա՝ հատելով 20.7 միլիոն դոլարի շեմը։
Կարևորելով Արցախի իշխանություններին ուղղակի օգնություններ տրամադրելու նշանակությունը՝ Հանձնախումբը նաև որոշել է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ զենքի վաճառքի սահմանափակումներ պարտադրել։
Հայաստանի օգնության համար առաջադրված գումարը նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից մոտավորապես 14 միլիոն դոլար ավելի է։