Իրաքի խորհրդարանը դեմ է քվեարկել Քրդստանի անկախության առաջիկայում սպասվելիք հանրաքվեին։ Այս մասին հայտնում է NEWS.am–ը։
Խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ Ջաբուրին ասել է, որ դա արտահայտում է Իրաքը միասնական պահելու պատգամավորների ձգտումը։
Բացի այդ, քվեարկության արդյունքները վարչապետին պարտավորեցնում են միջոցներ ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պահպանման և կենտրոնամետ իշխանությունների և շրջանների միջև երկխոսության կարգավորման համար։
Քուրդ պատգամավորները լքել են նիստերի դահլիճը և չեն մասնակցել քվեարկությանը։