ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ

20:54     12 սեպտեմբերի, 2017

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, գրում է NEWS.am-ը:

«Ուրախ եմ ՀԱՊԿ շրջանակում մեր համագործակցության հետ կապված կարծիքներ փոխանակելու հնարավորության համար։ Գլխավոր քարտուղարն ու նրա թիմը շատ հարթ են վարում ամբողջ քարտուղարության աշխատանքը»,– ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ քանի որ Խաչատուրովն այդ պաշտոնում է արդեն 6 ամիս, հիմքեր կան գնահատականներ լսել։

Խաչատուրովն իր հերթին  կարճ զեկույցով հայտնել է,  թե ինչ է հասցրել անել։ Մասնավորապես տեղի է ունեցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, ԱԳ նախարարների խորհրդի հանդիպում և այլ նսիտեր:


© armedia.am