ԱՄՆ Գերագույն դատարանը հանել է սահմանափակումը նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից։
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Հոնոլուլուի շրջանային դատարանն ընդունել էր հրամանագրի մեղմացման մասին որոշում՝ դրա գործողությունից բացառելով մարդկանց, ովքեր տատիկ-պապիկներ, թոռներ, զարմիկներ ունեն ԱՄՆ-ում։
Նշվում է, որ հրամանի վերականգնման պատճառով ԱՄՆ չի կարող մեկնել մոտ 24 հազար փախստական։