Սինգապուրի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կին է դարձել, ով մինչև վերջերս խորհրդարանի խոսնակն էր: Նա 63-ամյա Հալիմա Յակոբն է, գրում է NEWS.am-ը:
Սինգապուրում նախագահի իշխանությունը սահմանափակված է, իսկ երկիրը փաստացի ղեկավարում է վարչապետը: Կառավարական որոշումները հազվադեպ են վիճարկվում, իսկ Սինգապուրի նախագահի գլխավոր դերը մահապատժի դատապարտվածների ներման դիմումների քննարկումն է: