Տաջիկստանի Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս, գրում է Արմենպրեսը:
«Երբ նախագահի ուղղաթիռն սկսել է օդ բարձրանալ, Դիլդոր Մաքսուդշոևը կանգնած էր դրան մոտ տարածության վրա: Ուղղաթիռի աշխատող պտուտակաթևերի պատճառով առաջացած քամու ուժեղ պոռթկումից նա ընկել է և խփվել կողքին ընկած մեծ քարին»,-հայտնել են մամուլի ծառայությունում:
ՆԳ նախարարության տվյալներով՝ նա մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: