Եվրահանձնաժողովն աջակցություն է հայտնել Կատալոնիայում անկախության հանրաքվեի վերաբերյալ Իսպանիայի սահմանադրական դատարանի և Խորհրդարանի ոոշումներին, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«ԵՄ-ում բոլորը կարող են ազատ արտահայտվել ինչի մասին ուզում են այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն շեղվել հիմնական օրենքների և ժողովրդավարության արժեքները հարգելու ուղուց», - ասել է Յունկերը:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը երկու օրինագիծ էր ընդունել, որոնցից առաջինով իրավական հիմքեր էին ստեղծվում Իսպանիայից անկախանալու հարցով ինքնավարություն հանրաքվե անցկացնելու համար, իսկ մյուսով կարգավորվում էր ինքնավարության՝ Իսպանիայի կազմից դուրս գալու գործընթացը՝ հանրաքվեում հաղթանակի դեպքում:
Մադրիդում այս երկու օրենքները և բուն հանրաքվեն ճանաչել է անօրինական: