Հարություն Խաչատրյանը միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ

16:17     14 սեպտեմբերի, 2017

Այս տարի «Ուղերձ առ մարդը» (Послание к человеку) վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի  ամենամյա  միջազգային կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը , գրում է Panorama.am-ը:

«Ուղերձ առ մարդը» փառատոնում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ առանձնահատկությունը մարդասիրությունն է:

1989 թ-ից փառատոնն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի բաժնից հայտնում են, որ «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոյում նրա առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:  


© armedia.am