Այս տարի «Ուղերձ առ մարդը» (Послание к человеку) վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 15-ից 22-ը , գրում է Panorama.am-ը:
«Ուղերձ առ մարդը» փառատոնում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ առանձնահատկությունը մարդասիրությունն է:
1989 թ-ից փառատոնն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի բաժնից հայտնում են, որ «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին այս տարի կնախագահի ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Կինոյում նրա առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի: